236471 դիտում
00:06 29-09-2020
Արտակարգ դեպք «Դատապարտյալների հիվանդանոց»-ում. «Կադոն», «Մանախը», «Պրուժը», «Ադամը» և ևս մեկ հոգի կասկածվում են օրենքով գող «Արսեն Երևանսկի»-ի կարգադրությամբ դատապարտյալի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնից ստացված տվյալների հիման վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց»-ում քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գոռ Մանուչարյանի նկատմամբ մի խումբ դատապարտյալներ և կալանավորված անձինք բռնություն են կիրառել:
Այնուհետև տվյալներ են ստացվել, որ սեպտեմբերի 7-ին հոգեբուժական բաժանմունքի թիվ 1 հիվանդասենյակում ոմն «Կադոն», «Մանախը», «Պրուժը», «Ադամը» և ևս մեկ հոգի ոտքերով ու ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված անձինք այդ ամենը կատարել են «օրեքով գող» հանդիսացող «Արսեն Երևանսկի» մականվամբ անձի կարգադրությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Կադոն» հանդիսանում է 45-ամյա Արկադի Պապյանը, «Մանախը»՝ 42-ամյա Արմեն Վարդանյանը, «Պրուժը»՝ 40-ամյա Արսեն Մաթևոսյանը, «Ադամը»՝ 30-ամյա Ադամ Բաղդասարյանը և նրաց հետ է եղել նաև 21-ամյա Վարդան Գրիգորյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
176248 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»