211652_close_icon
views-count5552 դիտում article-date 18:01 25-09-2020

Մեսին` Սուարեսին. Դու արժանի չէիր նման արտաքսման, բայց ինձ այլևս ոչինչ չի զարմացնում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է Լուիս Սուարեսի տեղափոխությանը «Ատլետիկո»: «Ես արդեն սկսում էի ընդունել Սուարեսի հեռանալը, բայց այսօր, երբ մտա հանդերձարան, դրա գիտակցումը եկավ վերջնականապես: Շատ բարդ է լինելու առանց քեզ ժամանակ անցկացնել ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս: Մենք շատ ենք կարոտելու քեզ: Ինչքան են իրար հետ մատե խմել, քանի անգամ միասին ընթրել... Դա երբեք չի մոռացվի: Շատ անսովոր է լինելու քեզ տեսնել ուրիշ մարզաշապիկով, առավել ևս՝ քո դեմ խաղալ: Դու ակումբի պատմության մեջ ամենակարևոր խաղացողներից մեկն ես, որը մեծ հաջողությունների է հասել ինչպես թիմում, այնպես էլ՝ անհատապես: Դու արժանի չէիր, որ քեզ նման կերպով արտաքսեին: Բայց դե, խնդիրն այն է, որ ներկա պահին ինձ այլևս ոչինչ չի զարմացնում: Քո նոր փորձությունում լավագույնն եմ մաղթում: Ես քեզ շատ եմ սիրում: Մինչ նոր հանդիպում, ընկերս», գրել է Մեսին ի ինստագրամում:

Նմանատիպ նյութեր