1720 դիտում
13:57 12-02-2016
Երբ ՀՀ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ինձ հարցնում են` ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի արձագանքում, դա ինձ զարմացնում է. Ն. Բորդյուժա
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային միշտ զարմացնում է հայաստանյան լրատվամիջոցների հարցը, թե ինչու ՀԱՊԿ-ը չի արձագանքում սահմանային միջադեպերին, քանի որ նա վստահ է և այդ մասին հայտարարեց տեսակապի միջոցով մամուլի ասուլիսին, որ կազմակերպության կողմից արված հայտարարությունները բավարար են:
«Մենք խոսում էինք այն մասին, որ անթույլատրելի է լարվածության էսկալացիան Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական շփման գոտում: Այս առնչութամբ, կարծում եմ` հայտարարությունները, որ արվել են այս տարիներին, բավարար են: Չեմ կարծում, որ իրավիճակն ազդում է կազմակերպության հեղինակության վրա: ՀԱՊԿ-ն արձագանքել, արձագանքում և արձագանքելու է նման բոլոր դեպքերին, որոնք ազդում են դաշնակիցների անվտանգության վրա»,- ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նա նաև նշեց, որ վերջին անգամ, երբ Հայաստանում էր, փոխանցել է այն հայտարարությունների ցանկը, որոնք արվել են ՀԱՊԿ պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների կողմից՝ կապված դրության հետ, որը կա Կովկասում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ արեց ծանոթանալ Հավաքական անվտանգության կազմակերպության հայտարարություններին, որոնք ամեն տարի արվում են, նախարարների հայտարարություններին, որտեղ պարտադիր կա անդրադարձ՝ Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Դուք պարզապես կամ չեք հետաքրքրվում այս ամենով կամ մտադրված խաղում եք»,-ասաց նա:
Բացի այդ, Նիկոլայ Բորդյուժան ընդգծեց, որ ՀԱՊԿ-ը ներգրված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Իսկ որպես կազմակերպություն, դրության մոնիթորինգ է անում իր գլխավոր դաշնակիցներից մեկի՝ Հայաստանի հետ կապված իրադրությունը:
«Դրանով զբաղվում են փոքր-ինչ այլ միջազգային կազմակերպություններ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ուստի, փոխել մեր դիրքորոշումը, չեմ կարծում, թե իմաստ ունի»,- հիշեցրեց Ն. Բորդյուժան:
Նմանատիպ նյութեր
1708 դիտում
15:27 15-12-2024
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է․ Բորդյուժա
1823 դիտում
21:26 15-05-2015
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը արձագանքում է ԶԼՄ-ների հրապարակմանը
Այս բաժնից
1015 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր