Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ՝ Վանաձորում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ՝ Վանաձորում
Սեպտեմբերի 23-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրը, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում ժամը 19:00-ին կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի մենահամերգը:
Համերգն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Մուտքն ազատ է»: