211652_close_icon
views-count3567 դիտում article-date 23:40 17-09-2020

Զախարովան անդրադարձել է Արցախում լիբանանահայերի բնակեցման մասին լուրերին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում լիբանանահայերի բնակեցման մասին լուրերին: [url=https://armenpress.am/arm/news/1028040.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ Զախարովան այս մասին խոսել ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով լրագրողի հարցին: «Մենք լսել ենք Լիբանանից հեռացած հայերին բնակեցնելու՝ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների մտադրության մասին: Մենք կարդացել ենք հաղորդագրություններն այն մասին, որ 2 լիբանանահայ ընտանիքներ Լեռնային Ղարաբաղում բնակվելու ցանկություն են հայտնել: Դեպի Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ լիբանանահայ փախստականների հոսքի մասին ստուգված տվյալների չենք տիրապետում»,- ասել է Զախարովան: Նա նշել է, որ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերականգնման, ինչպես նաև փախստականների ու տեղահանվածների հարցի լուծման վրա: Զախարովան հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսով խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նրանց փոխանցել միջնորդների առաջարկները՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում՝ յուրաքանչյուր նախարարի հետ առանձին հանդիպում անցկացնելու վերաբերյալ: «Մենք կողմերի դրական պատասխանին ենք սպասում»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր