2285 դիտում
18:21 12-08-2020
Ի աջակցություն լիբանանահայերի՝ Արցախում դրամահավաք է սկսվել. կայացել է ԱՀ նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
Այսօր՝ օգոսոտոսի 12-ին, կայացել է ԱՀ Նախագահի հրամանով ձևավորված Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական և նյութական օգնություն ցուցաբերելու գործընթացը կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, գրում է [url=https://artsakhpress.am/arm/news/131035/i-ajakcutyun-libananahayeri-arcakhum-dramahavaq-e-sksvel-kayacel-e-ah-nakhagahi-hramanov-stextsvats-ashkhatanqayin-khmbi-andranik-nisty.html]ԱՐՑԱԽՊՐԵՍ-[/url]ը:
Խմբի ղեկավար ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը նշել է, որ, հաշվի առնելով լիբանանահայության պահանջները, ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար բացի պարենային աջակցությունից, մեկնարկել է նաև դրամահավաք: Ռ. Հյուսնունցի խոսքով՝ ԱՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում արդեն իսկ բացվել են հաշվեհամարներ և բոլոր պետական և ոչ պետական կազմակերպությունները, գործարար աշխարհի ներկայացուցիչները, անհատ-քաղաքացիները օգոսոտոսի 12-ից սկսած կարող են այդ հաշվեհամարներին փոխանցել իրենց նվիրատվությունները:
Բացի բանկային փոխանցումներից, գործում է նաև SMS հանգանակության եղանակ, և «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության բաժանորդները կարող են 1208 կարճ հեռախոսահամարին (մեկ հաղորդագրության արժեքը 250 ՀՀ դրամ է) հաղորդագրություն ուղարկել՝ նշելով նվիրատուի անուն ազգանունը:
Շուրջ մեկ ամիս նախատեսված դրամահավաքի թափանցիկությունն ապահովելու համար պարբերաբար հրապարակումներ կարվեն՝ հանրությանն այդ մասին ներկայացնելով համապատասխան հաշվետվություններ՝ նվիրատուների և հատկացված գումարների չափերի վերաբերյալ: Այդ կապակցությամբ բացվել է նաև #Արցախի_Ժողովրդից_լիբանանահայերին ֆեյսբուկյան էջ, որտեղ տեղադրվելու են շտաբի գործունեության մասին իրազեկման և տեղեկատվական նյութեր:
Ստորև ներկայացնում ենք ԱՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված հաշվեհամարները, որոնց սպասարկումը կիրականացվի «Արցախբանկ» ՓԲԸ-ի միջոցով.
AMD 22300612211100
USD 22300110153200
EUR 22300200153300
RUB 22300400153100
Նմանատիպ նյութեր
1671 դիտում
16:54 05-10-2019
Կայացել է «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքը մշակող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
Այս բաժնից
733 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
622 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
823 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am