1704 դիտում
13:58 17-04-2019
Գլխավոր դատախազն անդրադարձել է քրեական գործին Դավիթ Սանասարյանի՝ որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրերին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստանում է անհրաժեշտ պահին համապարփակ տեղեկություն տրամադրել Պետական վերահսկողական ծառայության մի քանի աշխատակիցների քրեական գործի վերաբերյալ և առայժմ չի մեկնաբանում լուրերն այն մասին, որ քրգործում ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: «[url=https://armenpress.am/arm/news/971607.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ դատախազն այս հարցին անդրադարձավ ապրիլի 17-ին լրագրողների հետ զրույցում:
«Վերահսկողական ծառայության աշխատակիցների առնչությամբ քրեական գործ է քննվում: Այդ գործով շարունակվում է նախաքննությունը, բնականաբար բոլոր վարկածներն են ստուգվում»,-ասաց Դավթյանը:
Հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը որպես կասկածյալ ներգրավված է գործում՝ դատախազն ասաց. «Թույլ տվեք այս պահին հարցին ուղիղ պատասխան չտալ՝ խոստանալով առաջիկայում ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել: Այս պահին ավելին չեմ կարող ասել: Նախաքննության շահն է դա պահանջում»,-ասաց նա:
Դավթյանը նշեց՝ հասկանալով հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ պահին համապարփակ տեղեկություն կտրամադրեն:
Լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե Դավիթ Սանասարյանը ՊՎԾ աշխատակիցների քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող գործի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 25-ին ՀՀ պետական վերահսկողության ծառայության 2 պաշտոնատար անձինք՝ Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը և նրանց կողմից հովանավորվող տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ.Ա-ն ձերբակալվել են: 2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով։ Դատարանի կողմից որպես խափանման միջոց նշված երեք անձանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը։'
Նմանատիպ նյութեր
4149 դիտում
22:31 01-05-2019
Դավիթ Սանասարյանի պաշտպանը՝ առողջապահության նախարարի ցուցմունքի ու Սանասարյանի հետ առերեսման մասին. Aravot.am
Այս բաժնից
1033 դիտում
10:19 01-01-2025
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
2023 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2626 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը