211652_close_icon
views-count6480 դիտում article-date 20:39 17-09-2020

Եվրոպայի Լիգա. «Արարատ-Արմենիան» անհավանական հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» գերդրամատիկ պայքարում հաղթահարեց Լյուքսեմբուրգի «Ֆոլա Էշ» ակումբի արգելքը: Այսպիսի անհավանական սյուժով խաղեր ֆուտբոլում հազվադեպ են պատահում: Թեպետ առաջինը հաշիվը բացեցին մեր խաղացողները, սակայն այնուհետև հյուրերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Առաջին խաղակեսում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները մի քանի ֆանտաստիկ պահ չկարողացան իրացնել, իսկ խաղակեսի վերջում էլ Ալեքս Ժունիորը երկրորդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց դաշտից։ Երկրորդ խաղակեսում հյուրերը հեշտությամբ իրացրեցին մեկ խաղացողի առավելությունը և երկու անգամ գրավեցին Հայաստանի չեմպիոնի դարպասը: Թվում էր, թե խաղն այդպես էլ կավարտվի, սակայն հանդիպման ավելացված ժամանակում «Արարատ-Արմենիան» երկու 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, և Մեյլսոն Լիման երկու անգամ անվրեպ իրացնելով, հավասարեցրեց հաշիվը՝ 3:3: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ 113-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն գլխի հարվածով գրավեց լյուքսեմբուրգցիների դարպասը և դա հաղթանակ բերեց «Արարատ-Արմենիային»՝ 4:3: Իրոք, Հայաստանի չեմպիոնը հրաշք գործեց: Մեր թիմը դուրս եկավ ԵԼ որակավորման 3-րդ փուլ, որտեղ մեր մրցակիցեը կլինի սլովենական «Ցելիե» ակումբն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր