Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսին»:
Երկրորդ խաղակեսը գրեթե ամբողջությամբ «Լինկոլը» անցկացրեց 10 ֆուտբոլիստով: 50-րդ րոպեին դաշտից հեռացվել էր Պերեսը:
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին:
«Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը հաջորդ փուլում կլինի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Սաբուրտալո» (Վրաստան)-«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) զույգի պարտվողը: