211652_close_icon
views-count1630 դիտում article-date 19:46 16-09-2020

Ժոզե Մոուրինյոն՝ Գարեթ Բեյլի հավանական վերադարձի մասին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է այն լուրերը, որ «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է անգլիական ակումբ վերադառնալ: «Բեյլը «Ռեալի» խաղացող է: Ես չեմ կարող մեկնաբանություն տալ այլ ակումբների խաղացողների մասին: Ֆուտբոլիստների գործակալների հետ շփում պահելն իմ աշխատանքը չէ: Չեմ ուզում մեկնաբանել այդ լուրերը: Բայց ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ ես հիանում եմ այդ ֆուտբոլիստով: Կարծում եմ՝ Գարեթը գիտի այդ մասին»,- ասել է պորտուգալացի մասնագետը: Նշենք, որ իսպանական լրատվամիջոցներ հաղորդմամբ, Բեյլը կարող է 20-25 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Տոտենհեմ», ընդ որում, մադրիդյան ակումբը պատրաստ է մեկ տարի վճարել նրա աշխատավարձի կեսը, որը «Ռեալում» կազմում է շաբաթական 600 հազար եվրո:

Նմանատիպ նյութեր