«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զայրացել է իր թիմակից Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետի խոսքերից:
Ռոնալդուն և իր գործակալը՝ Ժորժե Մենդեշը խիստ բացասաբար են արձագանքել Բեյլի գործակալի արտահայտություններին: 30-ամյա հարձակվողը իր դժգոհությունն է հայտնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որին նույնպես դուր չեն եկել Բարնետի խոսքերը:
Նշենք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Բեյլին խնդրել է Ռոնալդուի հետ զրուցել իր գործակալի արտահայտությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Բարնետը հայտարարել էր, որ Բեյլի նպատակն է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը և որ նա չի ցանկանում դառնալ աշխարհում լավագույն մոդելը կամ լավագույն ներքնաշոր վաճառողը: