211652_close_icon
views-count1040 դիտում article-date 16:26 16-09-2020

Ճապոնիայի իշխանությունները նոր մոտեցում են ցուցաբերում

Ճապոնիայի իշխանությունները կարծում են , որ մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը ճիշտ կլինի արտասահմացի մարզիկներ, թիմեր հյուրընկալել երկիր և ճանապարհել։ Դա կօգնի տեղացի մարզիկներին ավելի լավ պատրաստվել մրցումներին, իսկ պետական մարմիններին՝ մշակել օտարերկրացիների ընդունման և թեստավորման մեխանիզմները: Առաջին հերթին լեգեոներները կվերադառնան երկիր։ Տանտերերի և արտասահմանցիների մասնակցությամբ կանցկացվեն բասկետբոլի, վոլեյբոլի, բեյսբոլի, սեղանի թենիսի, ռեգբիի և գոլֆի մրցաշարեր: Կազմակերպիչները պատասխանատու կլինեն կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների համար։ Մարզումների և մրցումների վերսկսումից առաջ լեգեոներները ոչ միայն պետք է անցնեն COVID-19- ի մի քանի թեստավորում, այլև Ճապոնիա վերադառնալուց հետո կանցնեն երկշաբաթյա կարանտին ու պետք է ներկայացնեն իրենց շարժման ծրագիրը երկրի ներսում: Կառավարությունը և << Տոկիո -2020 >> կազմկոմիտեն, վերացնելով այս սահմանափակումը, ցանկանում են գնահատել ներգաղթի վերահսկման ընթացակարգերի արդյունավետությունը օլիմպիական խաղերի նախաշեմին: Սահմանափակումները կարող են վերացվել հատկապես օլիմպիական խաղերի համար, քանի որ շուրջ 11 հազար մարզիկներ են պատրաստվում են ժամանել Տոկիո, որոնք ներկայացնում են ավելի քան 200 ազգային օլիմպիական կոմիտեներ:

Նմանատիպ նյութեր