1252 դիտում
14:33 30-08-2024
Որ երկրները վիզա չեն տրամադրում արցախցիներին, որոնք են տրամադրում և որոնք են տարբերակված մոտեցում ցուցաբերում. Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է ներկայացրել
2024 թվականի տարեսկզբին այդ խնդիրը չկար, բայց արդեն 3-4 ամիս առաջ գրեթե ամեն օր սկսեցի ահազանգեր ստանալ շենգենյան վիզա չտրամադրելու մասին, մարտ-ապրիլ ամսիներին էր, որ գրանցվեցին առաջին դեպքերը: Այս մասին «Ինչու արցախցիները չեն կարողանում շենգենյան վիզա ստանալ» քննարկման ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Դեսպանատների մոտեցումները կբաժանեի երեք մասի. դեսպանատներ, որոնք առանց որևէ խոչընդոտի տրամադրում են շենգենյան վիզա, խոսքը, օրինակ, Ֆրանսիայի դեսպանատան մասին է: Չի եղել որևէ դեպք, որ մերժեն ընթացքավորել՝ պատճառաբանելով, որ անձնագիրը 070 կոդով է:
Դեսպանատներ, որոնք երբեմն տարբերակված մոտեցում են ցուցաբերում: Օրինակ՝ գիտեմ, որ նույն անձանց Գերմանիայի դեսպանատունը մերժել է, չի ընթացքավորել, հետո հրավիրող կողմն առանձին նամակով դիմել է Գերմանիայի դեսպանատուն, և տվյալ անձին նորից կանչել են հարցազրույցի ու տրամադրել վիզան: Եվ դեսպանատներ, որոնք ընդհանրապես որևէ ձևով չեն ընթացքավորում և հետևաբար չեն տրամադրում, եթե անգամ դիմում է հրավիրող կողմը: Դրանց շարքում կընդգծեի Լեհաստանի, Լատիվիայի, Չեխիայի դեսպանատները»,- ասաց Ստեփանյանը:
Նա հավելեց, որ կոնկրետ երկրներ կան, որ չեն ընթացքավորում, երկրներ կան որ ընթացքավորում են, և կան երկրներ, որ տարբերակված մոտեցում են ցուցաբերում:

Նմանատիպ նյութեր
2177 դիտում
21:00 26-09-2015
Միջազգային հանրությունը պետք է հստակ տարբերակված մոտեցում ցուցաբերի. ՀՀ ԱԳ փոխնախարար
6702 դիտում
17:00 03-11-2016
Կկիրառվի գազի և էլեկտրաէներգիայի սակագների սահմանման տարբերակված մոտեցում
Այս բաժնից
487 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը