9181 դիտում
14:22 16-09-2020
Վաստակաշատ կինոօպերատոր, մանկավարժ, Հայֆիլմի հնաբնակ Լևոն Աթոյանցին պետական բարձր պարգևի արժանացնելը ուշացած էր. Հայկ Բաբայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վաստակաշատ կինոօպերատոր, մանկավարժ, Հայֆիլմի հնաբնակ Լևոն Աթոյանցին պետական բարձր պարգևի արժանացնելը ուշացած էր այնպես, ինչպես ուշացած Ժողովրդական արտիստի կոչում հանձնեցին ավելի քան համաժողովրդական սիրելի կերպար, արտիստ, սցենարիստ լուսահոգի Երվանդ Մանարյանին։ Լավ է ուշ քան երբեք։
Տարիների ընթացքում արժեզրկված, «բռնաբարված» պարգևները ու կոչումները մեր իրականության մեջ դարձել էին ծաղրի առարկա։ Ասել, որ նախկինում պետությունը արժանիներին ամբողջովին աչքաթող էր արել սուտ կլինի, ասել, որ բոլոր պարգևատրվածները վաստակ ունեն ավելի մեծ սուտ կլինի։ Մեծերին ու վաստակավորներին պարգևատրելով նաև պետք է մտածել ապագայի մասին։ Ստեղծել պայմաններ ու մշակել քաղաքականություն, որպեսզի սերնդափոխությունը այս նախանձ, մեկը մյուսի հանդեպ
«թույն շնչող» ու թայֆաներով աշխատող ոլորտում լինի կազմակերպված։
Օրինակ ԱՄՆ նախագահների ինստիտուտը կազմակերպված է և ունի սերնդափոխության իր հատուկ կանոնները։ Անգամ քննադատությունը ԱՄՆ նախագահների մեկը մյուսի հանդեպ կանգ է առնում այնտեղ, որտեղ ի հայտ է գալիս երկրի շահը և պետականությունը։ Իսկ ինչո՞ւ բերեցի հենց այդ օրինակը, որովհետև ԱՄՆ-ի նախագահական ինստիտուտի կայացումը ուղիղ ազդում է երկրի ինստիտուտների կայացմանը, որն էլ իր հերթին ազդում է արտադրության, ստեղծման և զարգացման վրա։ Բայց քանի, որ մեզանից Պողոս-Պետրոս մոտակա ժամանակներս ևս դուրս չի գալու այստեղ կարևոր է միայն առանձնացնել և կարևորել այն հանգամանքը, որ կինեմատոգրաֆում արժևորվում է կինոօպերատորի դերը պետական բարձր մակարդակով։ Եվ սա պետք է դառնա նախադեպ, որպեսզի մեր մյուս արժանավոր օպերատորները ևս լինեն ուշադրության կենտրոնում։
Կինոօպերատորը կնոպկա «սեղմող» չէ, կինոօպերատորը ժամանակագրության և ֆիլմի ներաշխարհի աչքերն է։ Ընդհանրապես «փառաբանվող» ռեժիսորների և դերասանների կողքին ոչ միայն մեր երկրում այլ շատ երկրներում կինոօպերատորի մասին լինում է, որ անունն անգամ չեն հիշատակում մեկ անգամից ավելի։
Առհասարակ կինեմատոգրաֆի պես բարդ ու թանկարժեք արվեստում բոլորի աշխատանքն է կարևոր և առանձնահատուկ գովելի, բայց կինոօպերատորների դեպքում առանձահատուկ մոտեցումը միշտ եղել է ավելի քան պասիվ։ Օպերատորները կինեմատոգրաֆի ամենակարևոր անձերից են, որոնց աշխատանքը պետք է գնահատել ըստ արժանվույն։
[b]«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ, ռեժիսոր Հայկ Բաբայան
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
4932 դիտում
21:24 09-05-2019
87 տարեկանում կյանքից հեռացել է վաստակաշատ մանկավարժ Գեորգի Կուտոյանը
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)