211652_close_icon
views-count5189 դիտում article-date 23:08 09-11-2018

Հայֆիլմի իսկական լոգոն այն հին լոգոն է, որը մի քանի սերնդի համար մեծ հիշողություններ ու սեր է արթնացնում դեպի իսկական հայկական կինեմատոգրաֆը. «Հայֆիլմի վերածնունդ»

Գուցե սա ամենակարևոր խնդիրներից չէ, բայց կարևոր է այնքանով, որ անհրաժեշտ եմ համարում արդեն հայտարարել։ Այն ինչ կասեմ իսկական հին կինոշնիկների սրտից եմ խոսելու։ Հայտարարությունս թող կարդան բոլոր կինոսերները, պաշտոնյաները և հատկապես լրագրողները։ Հայֆիլմի այն լոգոն, որով մինչ օրս ցուցադրում են հայկական ֆիլմերը, կամ հրապարակումների ժամանակ տեղադրում են հենց այդ նկարը, մեկ ուրիշ դեպքում Հայֆիլմի մասին ռեպորտաժները, ֆիլմերը կամ մուտֆիլմերը որոնք սկսվում են անիմացիոն հայտնի տեսանյութով բացարձակապես կապ չունեն այն Հայֆիլմի հետ որի համար մենք արդեն 2 տարի պայքարում ենք։ Իսկական լոգոն առաջին հայացքից հնարավոր է տարբերակել։ Իսկ այն լոգոն, որը մեր տեսադաշտում է եղել արդեն 13 տարի արթնացնում է կինոյի մարդկանց զայրույթը, որը կապվում է միայն Հայֆիլմի թալանի,քանդելու, անորակ թվայնացված ֆիլմերի և անտեր վերաբերմունքի հետ, որ ունեցել են սեփականատերերը տարիներ շարունակ։ Կրկնում եմ այսօրվանից մոռանում ենք այդ տխրահռչակ լոգոն, որը 2005 թվականին անհասկանալիորեն սեփականշնորհվեց վերակառուցելու խոստումով և պարտավորություններով, բայց թալանվեց, քանդվեց և եղածն էլ դեռևս չպարզված հանգամանքներում կամ անհետացավ կամ ոչնչացավ։ Իսկական լոգոն այն հին լոգոն է, որը մի քանի սերնդի համար մեծ հիշողություններ ու սեր է արթնացնում դեպի իսկական հայկական կինեմատոգրաֆը։ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության ծրագրերի 17-րդ կետը վերաբերվում է հենց լոգոյին։ Նախաձեռնությունը դեմ է ցանկացած մեծ փոփոխության ընդհամենը կարելի է գույները թարմացնել, մեկ-երկու շտկում ու թողնել ամեն ինչ այնպես ինչպես, որ կա։ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը իր ծրագրերով որոնց անունը մենք դրել ենք «Առաջին քայլեր» կարող եք համարել պատրաստ։ Հայֆիլմը ազգային արժեք է ասված է Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանի հայտարարության մեջ։ Հայֆիլիմի վերածնունդ նախաձեռնությունը պատրաստ է սկսել Հայֆիլմի վերածննդի առաջին քայլերը։ 2017-2020թթ Մասնավորեցման ծրագրից դուրս բերում, Կադրերի վերանայում և Հայֆիլմի վերածնունդը կսկսվի արդեն ամեն օր ու ամեն ժամ։ Ներկայումս Հայֆիլմը ծանր ժամանակներ է ապրում բայց այն հայ ժողովրդի ազգային հարստությունն է։ [b]Հայֆիլմի վերածնունդ հասարակական նախաձեռնություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր