Հնդկաստանը Ռուսաստանից կգնի Covid-19-ի դեմ «Սպուտնիկ Վ» դեղորայքի 100 մլն չափաբաժին
Հնդկաստանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել կորոնավիրուսի դեմ մշակված ռուսական «Սպուտնիկ Վ» դեղորայքը ձեռք բերելու շուրջ։
Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։
Նշվում է, որ Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդը հնդկական Dr. Reddy's Laboratories դեղագործական ընկերությանը կվաճառի նշված դեղորայքի մոտ 100 մլն չափաբաժին։
Ամենայն հավանականությամբ, մատակարարման գործընթացը կսկսվի 2020 թվականի վերջին, երբ կատարվեն կլինիկական հետազոտությունն ու Հնդկաստանում դեղորայքը պաշտոնական գրանցում ստանա
Հիշեցնենք, որ վերջին տվալներով՝ Հնդկաստանում COVID-19-ով վարակվածների թիվն արդեն գերազանցել է 5 միլիոնը։