Հնդկաստանը Ռուսաստանից կգնի C-400 Triumph զենիթահրթիռային համակարգեր
Հնդկաստանի կառավարության՝ պաշտպանության հարցերով խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանից C-400 Trumph զենիթահրթիռային համակարգերի գնման առաջարկին։ Այդ մասին հայտնել է Times of India թերթը։
Նշվում է, որ խորհուրդը «կարգավորել է որոշ տարաձայնություններ», որոնք առաջացել էին ռուսական կողմի հետ տարված բանակցությունների ժամանակ։
Այժմ պայմանագիրը կուղարվի Հնդկաստանի ֆինանսների նախարարություն՝ վերջնական թույլտվություն ստնալու համար։
Գործարքի չափը չի նշվում։