Հնդկաստանը մի քանի հարյուր Т-90 տիպի տանկեր կգնի Ռուսաստանից
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հավանությունէ տվել նորագույն խոշոր սպառազինությունների առքի մասին գործարքին, գրում է Times of India թերթը։
Գործարքով նախատեսվում է նաև 464 T-90 տիպի տանկերի գնում՝ Ռուսաստանից։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ խոսքը գնում է T-90MC-ի նորարարացման մասին, և եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Հնդկաստանը այդ տեխնիկայի մեկնարկային պատվիրողը կլինի։
T-90MC տանկերը (հայտնի՝ «Տագիլ» անվամբ) ռուսական T-90-ի արտահանվող տեսակն է։