16298 դիտում
11:15 15-09-2020
Նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել․ Yerevan.Today
[url=https://yerevan.today/all/hetaqnnutyun/64193/naxarar-arsen-torosyann-absourdayin-hraman-e-ardzakel]Yerevan.Today[/url]-ը գրում է, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ձեռքով հերթական աբսուրդային հրամանն է արձակվել այսօր. ողջ կրթական համակարգն ընկել է ցայտնոտի մեջ: Բուհերի ռեկտորներն առավոտից լարված զանգերի ու քննարկումների մեջ են, փորձում են Արսեն Թորոսյանի մտքի թռիչքը վերծանել:
Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել ԱՆ-ից իջեցված հրամանը, ըստ այդմ՝ ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 եւ ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ընդ որում` անորոշ ժամկետով եւ նույն հրամանում հրահանգվում է հապճեպ ընտրել նրանց արժանի փոխարինող երիտասարդ կադրեր: Այն էլ` հիմա, երբ ուսումնական տարվա մեկնարկը տրված է, դասացուցակներն հստակեցված են, դասաժամերը` բաշխված:
Ավելին, նախարար Թորոսյանի հրամանում չի նշվում, թե որտեղի՞ց, ու՞մ հաշվին հարկադիր պարապուրդի ուղարկվող պրոֆեսորները պիտի վարձատրվեն ու իրենց փոխարինող դասախոսները վճարվեն միաժամանակ, այսինքն՝ լրացուցիչ ֆինանսական բեռի մասը նախարարի հրամանում բաց է թողնված, պատասխանատվության տերը չկա:
Հաջորդ աբսուրդը՝ ռեկտորատին հրամայված է մեկ-երկու օրում հայտնաբերել իրենց ուսանողների ու դաախոսական կազմի մոտ առկա հիվանդությունների ցանկը, ու եթե դրանք համընկնում են նախարարության թված հիվանդությունների հետ, ապա զրկել դասախոսին եւ ուսանողին բուհ մտնելու իրավունքից։ Թեև ուսանելն ու աշխատելը նրանց սահմանադրական իրավունքն է բոլոր դեպքերում, բայց, ինչպես նախարարության զանգերն են ակնարկում, նախարար Թորոսյանի հրամանը ենթակա է պարտադիր կատարման:
Հակառակ պարագայում, ինչպես նշված է պաշտոնական գրության մեջ, «կրթահամալիրի առողջ ու անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ռեկտորը, տնօրենը»:
Սա նշանակում է, որ եթե որեւէ ուսանող կամ դասախոս չանկեղծանա անքան, որ բուհի աշխատակազմի ղեկավարին պատմի իր իմունային համակարգի ընկճվածության, իր ընտանիքում պատահած կորոնայի դեպքի կամ իր մարսողական համակարգի խնդիրների մասին, ուրեմն իրականությունը բացահայտվելու դեպքում հրաժարական պիտի տան բուհի ռեկտորն ու աշխատակազմի ղեկավարը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://yerevan.today/all/hetaqnnutyun/64193/naxarar-arsen-torosyann-absourdayin-hraman-e-ardzakel]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
11212 դիտում
11:07 17-09-2018
Ոստիկանության և ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում «Yerevan.today»-ի խմբագրությունում. Tert.am
6034 դիտում
15:08 17-09-2018
Քննչական կոմիտեն հաստատում է Yerevan Today կայքի խմբագրությունում խուզարկություն կատարելու լուրը
Այս բաժնից
1054 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1093 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
817 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան