211652_close_icon
views-count11197 դիտում article-date 11:07 17-09-2018

Ոստիկանության և ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում «Yerevan.today»-ի խմբագրությունում. Tert.am

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցներն այս պահին խուզարկություն են անցկացնում «Yerevan.today» կայքի խմբագրությունում: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/09/17/Yerevan-today/2793309]Tert.am[/url]-ին հայտնեց կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը: «Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հաղորդել, ավելի ուշ կներկայացնեմ»,-ասաց նա: Հիշեցնենք, որ օրեր առաջ կայքը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել էր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը՝ իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության: Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/09/17/Yerevan-today/2793309]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր