«Yerevan Today» լրատվամիջոցի խմբագրությունում կատարված խուզարկության առնչությամբ պարզաբանումներ են պահանջվել քրեական հետապնդման մարմնից
«YerevanToday» լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու մասին հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Ուսումնասիրվել են ինչպես հարցին առնչվող հրապարակումները, այնպես էլ լրատվամիջոցի պարզաբանումը:
Ի գիտություն է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությունն այն մասին, որ խմբագրությունում կատարվող խուզարկությունըորևէ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ:
Այնուամենայնիվ, հաշվիառնելով, որ խոսքը վերաբերում է լրատվամիջոցի խմբագրությունում իրականացված խուզարկությանը, անկախ այդ առնչությամբ պետական մարմնի հրապարակային հայտարարությունից, քրեական հետապնդման մարմնից պահանջվել են պարզաբանումներ:
[b]ՄԻՊ[/b]