211652_close_icon
views-count889 դիտում article-date 18:24 11-09-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 20-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևանի Դավիթաշեն թաղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 08.30-ին, Երևանի Կուրղինյան փողոցում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 20.45-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 20-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.15-ի սահմաններում, Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21015» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. 20-ամյա քաղաքացին «ՎԱԶ-21015-ի» ուղևորուհին է եղել: Կատարվում է քննություն։ *** Սեպտեմբերի 10-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր