211652_close_icon
views-count15365 դիտում article-date 11:04 10-09-2020

Արթուր Ալեքսանյանը օլիմպիական խաղերից բացի` այլ բանի մասին չի մտածում․ Aravot.am

Լուր է հրապարակվել, թե կառավարության բարձրաստիճան իմքայլականներ ու պատգամավորներ Գյումրիի օրը այցելելով հանրապետության երկրորդ քաղաք՝ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին համոզել են, որ նա Գյումրու քաղաքապետի ապագա ընտրություններում դառնա իրենց «սրտի թեկնածուն»: [url=https://www.aravot.am/2020/09/09/1133760/?fbclid=IwAR3v3ECuZn9nbzNDz_axaDSAXUHSicFyopkAJfhQIyXWL6KqGZ8zAQQAEDI]Aravot.am[/url]-ը փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ անձամբ Արթուր Ալեքսանյանից: Բայց քանի որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում խիստ սահմանված է, որ ըմբիշների և մարզիչների հետ կապ հաստատել հնարավոր է միայն լրատվական ծառայության միջոցով, դիմեցինք այդ ծառայության ղեկավար, մեր գործընկեր Կարեն Գիլոյանին: Կարճ Ժամանակ անց Կարեն Գիլոյանը մեզ տեղեկացրեց, որ անձամբ խոսել է Արթուրի հետ ու ստացել պաշտոնական հետևյալ պատասխանը. «Դա անհեթեթություն է, քանի որ ես պատրաստվում եմ 2021 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին և որևէ այլ բանի մասին չեմ մտածում»: Մանրամասն՝ [url=https://www.aravot.am/2020/09/09/1133760/?fbclid=IwAR3v3ECuZn9nbzNDz_axaDSAXUHSicFyopkAJfhQIyXWL6KqGZ8zAQQAEDI]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր