Սնարյադը կպել էր ոտքիս. մեռնելու մասին չէի մտածում, մտածում էի տնեցիների մասին՝ ինչ էին անելու, եթե լուր ստանային, որ ես չկամ. Դեսանտագրոհային Արտուշ Տիգրանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հետք»
21-ամյա Արտուշ Տիգրանյանը ապրում է Շիրակի մարզի Բայանդուր գյուղում։
Դպրոցն ավարտելուց հետո Արտուշը զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախում։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից է։ Դեսանտագրոհային վաշտի կազմում մասնակցել է Մարտակերտի և Մարտունու շրջանների՝ Թալիշ, Աղդաբան, Մատաղիս և Շեխեր գյուղերի մարտերին։
Հոկտեմբերի 23-ին Շեխերում վիրավորվել է ոտքից։ Մի քանի վիրահատություն է տարել, երկար ժամանակ բուժվել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»։ Վնասվածքի պատճառով Արտուշի մի ոտքը մյուսից մի քանի սանտիմետրով կարճ է, ինչի պատճառով Արտուշը տեղաշարժվում է հենակների օգնությամբ։
«Հետքը» այցելել է Բայանդուր և զրուցել Արտուշի հետ։ Տեսանյութում Արտուշը պատմում է մարտակա ն գործողություններից, խոսում պատերազմի մասին իր մտքերից և ապագայի վերաբերյալ իր պլաներից։
Մանրամասները՝ HetqTV-ի տեսանյութում