211652_close_icon
views-count1992 դիտում article-date 14:55 07-09-2020

Հունաստանը 2 շաբաթով բացում Է սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար

Հունաստանը երկուշաբթի օրվանից երկու շաբաթով՝ սեպտեմբերի 7-ից մինչև 21-ը, բացում է սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար: Առայժմ թույլատրված է շաբաթը մինչև 500 մարդ ընդունել: Գրում է [url=https://ria.ru/20200907/gretsiya-1576852652.html]ria.ru[/url]-ն։ Ռուսաստանցիները կկարողանան մուտք գործել բացառապես օդային ճանապարհով՝ Աթենքի, Սալոնիկի և Հելակլիոնի օդանավակայանների միջոցով: Նրանք իրենց հետ պետք է ունենան ՊՇՌ մեթոդով COVID-19-ի լաբորատոր բացասական թեստ, որը վերցրել են Հունաստան ժամանելուց ոչ ավելի, քան 72 ժամ առաջ, անգլերեն լեզվով տեղեկանք՝ նշված բոլոր տվյալներով: Ավիաընկերությունը պարտավոր է այդ տեղեկանքն ստուգել ինքնաթիռ նստելուց առաջ, իսկ դրա բացակայության դեպքում արգելել մուտքը, այլապես նրանք պետք է ուղևորին հայրենիք վերադարձնեն իրենց հաշվին: Նաև ժամանողների մոտ պետք է լինի հյուրանոցի վաուչեր կամ փաստաթղթեր, որտեղ նշված են երկրում նրանց ժամանակավոր բնակության վայրերը: Ռուսաստանի քաղաքացիները ժամանելուց մեկ օր առաջ պետք է լրացնեն PLF (Passenger Locator Form) էլեկտրոնային ձևը՝ նշելով իրենց շփման տվյալները Հունաստանում: Հուլիսի 1-ից Հունաստանի օդանավակայմաններն սկսել էին չվերթներ ընդունել արտասահմանից, սակայն Ռուսաստանը չէր մտել այն երկրների ցուցակի մեջ, որտեղից թույլատրված էր մուտքը: Սահմանները բացելու պլանները բազմաթիվ հարցեր են առաջացրել, սակայն հանրապետության զբոսաշրջության նախարարությունում պարզաբանումներ ստանալ չի հաջողվել:

Նմանատիպ նյութեր