Կոլումբիան և Վենեսուելան կրկին բացում են սահմանը
Կոլումբիայի և Վենեսուելայի նախագահներ Խուան Մանուել Սանտոսը և Նիկոլաս Մադուրոն Էկվադորում տեղի ունեցած գագաթնաժողովում ընդհանուր հայտարարության են եկել պետական սահմանի հարցում և պայմանավորվել են այն փուլ առ փուլ բացելու մասին:
Բացի այդ, երկու երկրների ղեկավարները որոշել են անհապաղ հետ կանչել դեսպաններին:
Հիշեցնենք, որ օգոստոսին Մադուրոն Կոլումբիայի հետ սահմանային շրջանում արտակարգ դրություն հայտարարեց՝ կապված վենեսուելացի զինվորների վրա կատարած մաքսանենգների հարձակման հետ և փակեց սահմանը: Այնուհետև երկու երկրների դեսպանները հետ կանչվեցին: