211652_close_icon
views-count133414 դիտում article-date 21:45 05-09-2020

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. բախվել են Touareg-ն ու տրակտորը. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենան և տրակտորը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի պաշտոնակատար Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսենյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչ Արսենյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տրակտորիստի, Touareg-ի վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: [b]**** 06. 09. 2020 10:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ Volkswagen Touareg-ը վարել է Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչ, 42-ամյա Սամվել Հակոբյանը, իսկ տրակտորը վարել է Արագածոտնի մսրզի Սասունիկ գյուղի բնակիչ, 43-ամյա Ֆուրման Թամոյանը: Վթարի հետևանքով Touareg-ի վարորդ Ս. Հակոբյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է, իսկ վերջինիս ուղևոր, Արթիկ քաղաքի բնակիչ, 37-ամյա Լևոն Աթանեսյանը և տրակտորի վարորդ Ֆ. Թամոյանն ու նրա ուղևորներ, Նոր Երզնկա գյուղի բնակիչներ, 41-ամյա Խաչատուր Միքայելյանն ու 40-ամյա Աբրահամ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր