Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 53-ամյա վարորդը «Honda Accord»-ով բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված 3 գլուխ խոշոր եղջերավոր անասունների, որոնք տեղում սատկել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Վահան Ծ․-ն իր վարած «Honda Accord» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված 3 գլուխ խոշոր եղջերավոր անասունների։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով խոշոր եղջերավոր անասունները տեղում սատկել են։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Տիգրան Պապիկյանի և դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն դասակի պարեկներ Պողոս Վասիլյանն ու Վիգեն Վարդանյանը։ Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է խոշոր եղջերավոր անասունների սեփականատիրոջ ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։