Հարյուր հազարավոր վարորդներ դիմում են Նիկոլ Փաշինյանին. «Էջմիածնում սովետական տարիներից եղած, սակայն արդեն «հոգեվարքի մեջ» գտնվող ու ամեն պահի փլուզվող կամուրջը մի օր դառնալու է ողբերգության վայր». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այն, որ կառավարության ֆինանսավորմամբ վերջին տարիներին հանրապետությունում վերանորոգվել, հիմնանորոգվել, անգամ կառուցվել են նոր կամուրջներ, դա ակնհայտ է։ Իսկ կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը առաջիկա տարիներին հանրապետությունում հիմնանորոգելու ու կառուցելու է նոր կամուրջներ։
Արմավիրի մարզում՝ Վանաձոր-Մարգարա ավտոճանապարհի Էջմիածնի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի դեպի Չոբանկարա տանող ճանապարհին սովետական տարիներին կառուցված կամուրջն արդեն «հոգեվարքի մեջ» է։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կամրջի վրայով երթևեկելը դարձել է կենաց-մահու խնդիր, և ամեն պահի թվում է, թե այն կփլուզվի։ Ու պատճառը կամրջի վրա տարբեր հատվածներում, այդ թվում՝ պաշտպանիչ գոտում առկա հսկայական փոսերն են, ու ոչ միայն փոսերը, այլ նաև կամրջի երկաթե կոնստրուկցիաներն ու ամրաններն ամբողջությամբ փտած են։ Եթե կամրջի վրա ես լինում, մեքենաներն անցնելիս թվում է, թե ուր որ է կամրջի հետ կտապալվես։
Վարորդներն արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում պատկան մարմիններին՝ ասելով, որ գուցե սպասում են ողբերգություն լինի, որ նոր մտածեն կամրջի հիմնանորոգման աշխատանքների ուղղությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կամրջի մեկ հատվածն արդեն այնքան վտանգավոր է դարձել, որ նույնիսկ հետիոտներն են վախենում այդ հատվածով քայլել։ Իսկ Արմավիրի մարզպետին չի էլ անհանգստացնում այն փաստը, որ իր մարզում եղած ամենակարևոր կամուրջներից մեկը մի օր դառնալու է դժբախտ պատահարի վայր։ Դրա համար մարդիկ դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ հավատալով, որ միայն Ն. Փաշինյանի հանձնարարականով և Դ. Խուդաթյանի հսկողությամբ հնարավոր կլինի հարյուր հազարավոր վարորդների փրկել ամեն պահի դարն ապրած կամրջի փլուզման վտանգից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։