211652_close_icon
views-count144312 դիտում article-date 17:51 19-12-2020

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Volkswagen Touareg-ն ու Opel-ը. ավտոմեքենաները հայտնվել են ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:35-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ծակքար գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Touareg մակնիշի 01 RV 001 համարանիշի և Opel մակնիշի 35 QD 834 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի և դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիօվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Opel-ի վարորդի մայրն էր, իսկ հիվանդանոց են տեղափոխվել վարորդն ու նրա անչափահաս որդին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր