Կրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Մրգաշատի խաչմերուկում անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արմավիր-Երևան Մ5 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Մրգաշատի խաչմերուկում, անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, որից հետո վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի է ենթարկել «Լադա» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Ինջուղուլյանը և Մայքլ Գալստյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սևակ Խաչատրյանի, վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի, դեպքի վայրից փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը, վարորդների ու մահացածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Զվարթ Ա․-ն է։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։