211652_close_icon
views-count9450 դիտում article-date 14:38 05-06-2014

Նոր մանրամասներ՝ երեկ Touareg-ի և «08»-ի միջև տեղի ունեցած բախումից. հայտնաբերվել է Touareg-ը վարած քաղաքացին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 4-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկություն էր հրապարակել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի մասին և հայտնել, որ Touareg մակնիշի ավտոմեքենան վարել է Արամ Անանյանը, ով աշխատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում՝ որպես աշխատակազմի ղեկավար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ, 54-ամյա Էդիկ Հարությունյանը, ով Ա. Անանյանից խնդրել է ավտոմեքենան՝ հարսանիքի արարողության մասնակցելու համար: Ի դեպ, այդ փաստը հաստատել են նաև վթարի վայրում գտնվող մի քանի ականատեսներ: Բացի այդ, [b]SHAMSHYAN.com[/b]-ը ձեռք է բերել տեսանյութ, թե ինչպես է Է. Հարությունյանը նշված ավտոմեքենանյով մասնակցում հարսանեկան արարողությանը: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 4-ին ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի Պուշկինի փողոցի բնակիչ, 59-ամյա Արամ Անանյանը, վարելով Volkswagen Touareg մակնիշի 99 ՍՍ 500 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել էր իր առջևով ընթացող Աբովյանի բնակիչ, 24-ամյա Սևակ Սուքիասյանի վարած ՎԱԶ 21083 մակնիշի 31 ՕՕ 011 համարանիշի ավտոմեքենային: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկային: Օպերատիվորեն վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին. «Touareg-ի վարորդը վթարից հետո նստեց տաքսի և հեռացավ՝ ասելով, թե կառավարության անդամ եմ, ուշանում եմ, պետք է հասնեմ նիստի»: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, իսկ վթարի վայր ժամանած մի երիտասարդ, ՃՈ աշխատակիցներին ասում էր, որ վարորդն իր հայրն է ու աշխատում է պետական գերատեսչությունում՝ որպես աշխատակազմի ղեկավար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Անանյանն աշխատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում՝ որպես աշխատակազմի ղեկավար: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր