211652_close_icon
views-count3052 դիտում article-date 15:49 18-09-2026

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ ոստիկանության գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով Դիտավան բնակավայրում բախվել է ճանապարհին հայտնված ձիուն և կողաշրջված հայտնվել բնակչին պատկանող այգում. վարորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03:40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Արման Միրզոյանն իր վարած «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենայով Իջևան խոշորացված համայնքի Դիտավան բնակավայրի միջպետական ավտոճանապարհին բախվել է իր առջև հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել բնակչին պատկանող այգում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նասիբյանն ու Հովհաննիսյանը։

Դեպքի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ՀԿՊ և հասարակական անվտանգության ապահովման 2-րդ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկատում՝ որպես ոստիկան, և նա վթարի է ենթարկվել աշխատանքի մեկնելիս։

Հարվածի հետևանքով ձին սատկել է։ Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են ձիու սեփականատիրոջ ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր