Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմին. Դավթաշենի ոստիկանները սպասում են Արաբկիրի ոստիկաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի, բաժնի պետի տեղակալ Ժիրայր Սեդրակյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են կիսաքայքայված վիճակում տղամարդու դի։
Այս պահին կարծես թե պարզվել է, որ տարածքը, որտեղ հայտնաբերվել է դին, Արաբկիր վարչական շրջանի ենթակայության տակ է, ու հիմա Դավթաշենի համայնքային ոստիկանները սպասում են ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ժամանմանը։
Ոստիկանության Դավթաշենի բաժնի պետ Զ․ Ավդիշոևի հանձնարարականով համայնքային ոստկանները պարզում են մահացածի ինքնությունը, ով սակայն անճանաչելի է, և հնարավոր չէ նրան նույնականացնել։
19:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դեպքի վայր ժամանեց ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվեց, որ տարածքը Արաբկիր վարչական շրջանինն է, ինչից հետո դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, ու հիմա Արաբկիրի ոստիկանները սպասում են Արաբկիրի քննիչներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։