211652_close_icon
views-count2878 դիտում article-date 16:46 01-09-2020

Կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակը տեղի կունենա, երբ մարդիկ կսովորեն ապրել վիրուսի հետ․ դա կարող է լինել վաղը․ Կլյուգե

Կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակը տեղի կունենա ոչ այն պահին, երբ բնակչության համատարած պատվաստում կատարվի, այլ երբ մարդիկ սովորեն ապրել վիրուսի հետ: Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն Sky News հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է [url=https://tass.ru/obschestvo/9338981]tass.ru[/url]-ն: «Եկեք բացասականորեն չտրամադրվենք. (համավարակի) վերջը կգա, իսկ օրը, երբ հաղթենք համավարակը, պատադիր չէ, որ կապված լինի պատվաստանյութի հետ, դա տեղի կունենա, երբ մենք սովորենք ապրել համավարակի հետ, իսկ դա կարող է լինել վաղը»,- ասել է Կրյուգեն: «Մենք պետք է սովորենք, թե ինչպես ապրենք վիրուսի հետ, և երկու հանգամանք արտակարգ կարևոր են. կառավարությունները պետք է ստանձնեն ակտիվ ղեկավարող դեր, իսկ մարդիկ՝ պահպանեն (սահմանափակիչ) միջոցները»,- հավելել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը՝ արտահայտվելով դիմակներ կրելու օգտին և մարդկանց զանգվածային հավաքույթների դեմ: Կրյուգեն լավ նորություն է համարել, որ աշխարհն այժմ ավելի պատրաստ է կորոնավիրուսին, քան 2020 թվականի փետրվարին, երբ վարակման և մահերի թիվն սկսել էր ակտիվորեն աճել տարբեր երկրներում, ինչի հետևանքով ԱՀԿ-ն հայտարարեց համավարակի մասին: Ըստ որում Կրյուգեն խոստովանել է, որ «հոկտեմբերի սկզբից մինչև նոյեմբերի վերջը մենք վերստին կարող ենք հոսպիտալացումների և մահացության առավելակետ տեսնել: Մենք չենք կարող բացառել տեղային կարանտինների և դպրոցների տեղային փակումների սահմանումը:

Նմանատիպ նյութեր