211652_close_icon
views-count3232 դիտում article-date 11:12 30-08-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 124 նոր դեպք, մահացել է 5 քաղաքացի

Հայաստանում, օգոստոսի 30-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43 750 դեպք, որոնցից 37 650-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4956 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1471 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 205 450 թեստավորում: Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 124 նոր դեպք և 87 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 877 (ավելացել է ևս 5-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 58, 82, 88, 70 տարեկան տղամարդիկ և 61 տարեկան կին: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 267 է:

Նմանատիպ նյութեր