211652_close_icon
views-count17621 դիտում article-date 20:19 28-08-2020

Արտակարգ դեպք Երևանում․ Նար Դոսի անվան թիվ 14 դպրոցի բակում երեխաների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ 12-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 26-ին ժամը 18։10-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 12-ամյա Նորայր Մ․-ն է, ով սովորում է Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ Նորայր Մ․-ի և Երևանում գործող մեկ այլ դպրոցի 6-րդ դասարանի սովորող 12-ամյա Աշոտ Գ․-ի և 14-ամյա Ռուբեն Ս․-ի միջև Նար Դոսի անվան թիվ 14 դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջիններս Նորայն Մ․-ին ձեռքերով ու ոտքերով հարվածել են։ Ոստիկանները պարզել են նաև, որ երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր