57651 դիտում
13:57 24-04-2019
Արտակարգ դեպք Երևանում. Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում մի խումբ աշակերտների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. կան վիրավորներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում։ Ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնական պահպանության բաժնի ծառայողների հետ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են ներկայացրել մի խումբ անձանց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են նշված դպրոցի աշակերտներ՝ 15-ամյա Ե. Գ.-ն, 15-ամյա Գ. Մ.-ն, 15-ամյա Է. Մ.-ն, 15-ամյա Հ. Ա.-ն, 14-ամյա Տ. Դ.-ն, 15-ամյա Ա. Կ.-ն, 15-ամյա Վ. Յ.-ն, 15-ամյա Վ. Ս.-ն, 14-ամյա Մ.-ն Ս.-ն և 14-ամյա Գ. Ա.-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ ժամը 12։00-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանության ժամանակ Է. Մ.-ն, Հ. Ա.-ն., Տ. Դ.-ն, Ա. Կ.-ն, Վ. Յ.-ն, Վ. Ս-ն, Մ. Ս.-ն և Գ. Ս.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ե. Գ.-ի և Գ. Մ.-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
111101 դիտում
10:22 20-09-2017
Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. թիվ 89 խցի կալանավորների միջև վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան վիրավորներ
Այս բաժնից
1837 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)