2647 դիտում
19:07 27-08-2020
«Լաուրա» փոթորիկը հասել է ԱՄՆ ափերին, «թիրախում» են հարյուրավոր լցանավեր ու բեռնանավեր
«Լաուրա» փոթորիկը հասել է ԱՄՆ ափերին: Մինչև 241 կմ/ժ հզորությամբ փոթորկի կենտրոնն անցնում է Տեխաս նահանգի Պորտ Արթուր և Լուիզիանա նահանգի Լեյք Չարլզ քաղաքների միջև, որտեղ գտնվում են ԱՄՆ-ի նավթավերամշակման, գազի արտահանման և նավթաքիմիկատների արտադրության հիմնական պաշարները, գրում է [url=https://www.cnbc.com/2020/08/27/powerful-hurricane-laura-makes-landfall-in-southwest-louisiana.html]cnbc.com[/url] կայքը։
Marinetraffic նավիգացիոն պորտալի տվյալների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան հարյուրավոր բեռնանավեր ու լցանավեր թաքնվել են Մեքսիկական ծոցի արևմտյան մասում՝ «Լաուրա» փոթորկի թիրախում չհայտնվելու համար:
The Financial Times հրատարակությունը նշում է, որ առաջիկա ժամերին հարվածի տակ են լինելու օրական 2,2 միլիոն բարել նավթ վերամշակող գործարանները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վնասը, որ փոթորիկը կարող է հասցնել տարածաշրջանի նավթագազային ենթակառուցվածքներին, կանդրադառնա ինչպես ամերիկյան սպառողների, այնպել էլ համաշխարհային էներգետիկ շուկայի վրա։
Նմանատիպ նյութեր
5190 դիտում
22:17 24-09-2017
«Մարիա» փոթորիկը մոտենում է ԱՄՆ-ի ատլանտյան ափերին
1330 դիտում
15:45 16-03-2015
«Պեմ» փոթորիկը մոտենում է Նոր Զելանդիայի ափերին
1712 դիտում
09:39 23-10-2015
Մեքսիկայի ափերին է մոտենում վերջին 50 տարվա ամենահզոր փոթորիկը
Այս բաժնից
799 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1273 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
808 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել