«Պեմ» փոթորիկը մոտենում է Նոր Զելանդիայի ափերին
Նոր Զելանդիայի հյուսիս-արևելյան ափերի որոշ շրջանների բնակչությունը տարհանվել է «Պեմ» ցիկլոնի մոտենալու պատճառով, որն արդեն հարվածել էր Վանուատու պետության ափերին՝ բերելով արևադարձային հորդառատ անձրևներ և առաջացնելով բարձր ալիքներ, ինչի հետևանքով, ինչպես հայտնի է 8 մարդ է զոհվել:
Նոր Զելանդիայի օդերևութաբանական ծառայությունից հաղորդվել է, որ փոթորիկը կսաստկանա արդեն մարտի 17-ին: