211652_close_icon

Մեքսիկայի ափերին է մոտենում վերջին 50 տարվա ամենահզոր փոթորիկը

views-count1808 դիտում article-date 09:39 23-10-2015
«Պատրիսիա» փոթորիկը մոտենում է Մեքսիկայի ափերին և հոկտեմբերի 24-ի գիշերը դուրս կգա ցամաք: Այս մասին հայտնում է Риа Новости-ն: Այս պահին փոթորիկը Խաղաղ օվկիանոսում է և ունի վտանգավորության հինգերորդ աստիճան: Փոթորկի արագությունը հասնում է 240 կմ/ժ-ի: Փոթորիկը գտնվում է ցամաքից 320 կմ հեռավորության վրա: Ըստ օդերևութաբանների` վերջին 50 տարում նման ուժգնությամբ փոթորիկ չի եղել տարածքում: Մեքսիկայում սկսել են տարհանել ծովափնյա շրջանների բնակչության մեծ մասը:

Նմանատիպ նյութեր