1997 դիտում
23:30 23-08-2020
Հրանտ Տէր-Աբրահամեան. Անկախության պատերազմը շատ ավելի քիչ զոհեր է պահանջել հայ ժողովրդից, քան օտարների պատերազմներին մասնակցելը
Քաղաքագետ, հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էդ հիմա ենք հեշտ ասում՝ անկախության հռչակագիր....
1987 թվին Հայաստանի անկախության մասին խոսացողը համարվում էր խելագար: Սա անձամբ ես եմ հիշում:
«Եթե Հայաստանը դառնա անկախ՝ Թուրքիան և Պարսկաստանը կհարձակվեն մեզ վրա անմիջապես»: Սա բառացի եմ մեջբերում: Ու ի դեպ, Թուրքիայով վախեցնելը ցայսօր է արդիական:
«Խելքները հացի հետ են կերել՝ հայկական բանակ են ուզում ստեղծեն»։ Սա արդեն բառացի մեջբերում եմ 1990 թվին իմ լսած խոսակցությունից երևանյան ավտոբուսից:
«Հայաստանը չի կարող անկախ լինել, որովհետև սեփական հաց չունի»: Նույնպես 1990 թիվ՝ Իսակովի անվան 132 դպրոցի դասատուներից մեկն էր համոզում:
Նույն դպրոցի մի այլ դասատու դարդ էր անում, թե հիմա, երբ ռուսական դպրոցնները պետք է փակվեն, ինչպե՞ս են հայ երեխաները սովորելու «մածիմածիկա», չէ՞ որ հայերենում չկան «տերմիններ»: Սա էլ 1991-ից:
Ուզում եմ, որ սա միշտ հիշվի, որովհետև ոչ միայն նոր սերունդը սա չի տեսել ու չի լսել, այլև ականատեսներս մոռացել ենք:
Անկախությունը երկնքից չի իջել մեզ վրա՝ պայքարի ու ջանքի արդյունք է եղել ու հասնունացել է այդ պայքարի մեջ:
Պայքարն սկսվել է որպես ղարաբաղյան և սովետական կայսրության հավատարիմ, բայց, հանդիպելով դիմադրության Ռուսաստանից, հասունացել է որպես հանուն անկախության պայքար, որպես հայկական երկրորդ հեղափոխություն (առաջինը՝ նախորդ դարի ազատագրական պայքարն էր): Անկախությունը հաստատվել է ծանր գնով՝ պատերազմով ու պատերազմում հաղթանակով: Բայց անկախության պատերազմը շատ ավելի քիչ զոհեր է պահանջել հայ ժողովորդից քան օտարների պատերազմներին մասնակցելը: Տասնապատիկ ավելի քիչ զոհեր: Ու դա օրենք է: Իրենց անկախության համար ազգերը տալիս են զոհեր: Բայց երբ քաղաքականապես անկախ չեն, տասնապատիկ ավելին են զոհում՝ օտար շահերի համար:
Հայ ժողովորդը մեծագույն զոհեր է տվել հանուն Անտանտի՝ 1914-17-ին, հանուն «Ռոդինայի և Ստալինի»՝ 1941-45-ին՝ առանց որևէ փոխհատուցման կամ միայն թղթե փոխհատուցումներով: Դրանք մեր պատմության ամոթալի էջերն են: Եվ տասնապատիկ ավելի քիչ զոհերով ձեռք է բերել անկախություն՝ Սարդարապատում, Ղարաբաղյան պատերազմում.... Եվ միշտ պետք է հիշի այս քաղաքական թվաբանությունը:
Ազգերը պետք է լինեն անկախ: Ամեն ազգ մի պատմական անհատականություն է: Չարիք է ոչ թե ազգերի ձգտումն անկախության՝ ազգայնականությունը, այլ չարիք է մեծապետական քաղաքականությունը: Աշխարհում կան և միշտ կլինեն բազում ազգեր, ինչպես երկնքում կան բազում աստվածներ: Իսկ միակրոնության բերելու ձգտումը միշտ միայն ժամանակավոր է հաջողվում, որովհետև հակաբնական է:
Անկախությունը մի անգամ ստանալով չի, այլ շարունակ կառուցելով ու ընդլայնելով է:
Այսօր էլ մեր նպատակը մեկն է՝ Հայաստանի անկկախության կառուցում, ընդլայնում, ծաքվալում, ստեղծագործում: Ու այնպես, որպեսզի մեր սերնդի գործը 1000 տարի անց էլ հիշվի»:
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
12:10 16-10-2023
Խոսողներ շատ կան, ծառայողներ՝ քիչ, կարիքները շատ են, մշակները՝ քիչ, մենք մշակներ պետք է պատրաստենք․ Արամ Ա
Այս բաժնից
712 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
604 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
808 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am