211652_close_icon
views-count1126 դիտում article-date 12:10 16-10-2023

Խոսողներ շատ կան, ծառայողներ՝ քիչ, կարիքները շատ են, մշակները՝ քիչ, մենք մշակներ պետք է պատրաստենք․ Արամ Ա

Մենք նկարագիր պետք  է կերտենք այս տղաների մեջ, որպեսզի այդ նկարագրով զորացած ու հարստացած գնան, ծառայեն մեր ժողովրդին։

Անթիլիասի Դպրեվանքի  2023-2024 թթ կրթական-ուսումնական տարեշրջանի բացման ժամանակ ասաց  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

«Հաճախ եմ հիշեցնում, որ այդ Դպրեվանքում մենք պատրաստում ենք այս պատանիներին, որ գնան, ծառայեն մեր ժողովրդին։  Մեր վկայականը ծառայությունն է, մեր արժեքը ծառայությունն է, ծառայությամբ է, որ Դպրեվանքը  պետք է արժևորենք։

Ծառայությամբ է, որ մեր նկարագիրը պետք է արժևորենք ու այսօր մենք որքան ունենք ծառայողների կարիքը։  Խոսողներ շատ կան, չարախոսներ շատ կան, սակայն ծառայողները քիչ են։

Ինչպես Ավետարանն է ասում՝ «կարիքները շատ են, սակայն մշակները քիչ»։

Մենք մշակներ պետք է պատրաստենք Դպրեվանքում․ հոգևորական, ուսուցիչ, մտավորական, որոնք կծառայեն մեր ժողովրդին՝ բարձրագույն աստիճանի նվիրվածությամբ, մեր բարոյական, հոգևոր, ազգային արժեքեների հավատարմությամբ՝ իրենց արժեքը, իրենց մեծությունը ծառայության մեջ տեսնելով։
Մենք այս տիպի աշակերտներ ենք կազմավորել այս Դպրեվանքում և պիտի շարունակենք նույն ոգով, նույն հանձնառությամբ, նույն տեսլականով։

Հետևաբար ես այս առիթով  ուզում եմ իմ գնահատանքը հայտնել  տեսուչ Հայր Սուրբին, տեսչության անդամներին  ու բոլոր ուսուցիչներին, որոնք վստահաբար վերանորոգ նվիրումով  պետք է շարունակեն իրենց առաքելությունը  Դպրեվանքի սրբազան հարկի տակ»,- ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

Նմանատիպ նյութեր