Հարավային Սուդանում կործանված AH-12 ինքնաթիռը կարող էր պատկանել հայկական ավիաընկերություններից մեկին. Interfax
Աֆրիկյան մայրցամաքում բեռնափոխադրումներ իրականացնող ռուսական ընկերությունները չեն հաստատել ռուսական կողմին Հարավային Սուդանում վթարված բեռնատար AH-12 ինքնաթիռի պատկանելությունը:
Interfax-ին մոտ կանգնած աղբյուրը [url=http://www.interfax.ru/world/477349]հայտնել [/url]է, որ նախնականորեն նշված շրջանում փոխադրումներ իրականացնող ռուսական ոչ մի ավիաընկերություն չի հաստատում իր ինքնաթիռի կործանում:
Աղբյուրը, սակայն, չի բացառել, որ AH-12-ը կարող էր պատկանել հայկական ավիաընկերություններից որևէ մեկին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Սուդանում կործանվել է բեռնատար AH-12 ինքնաթիռ, որում եղել է ռուսական անձնակազմի 5 անդամ և մի քանի տասնյակ ուղևոր: Զոհվել են բոլորը՝ բացի 2-ից: Փրկվածների մեջ երեխա կա: