211652_close_icon
views-count5150 դիտում article-date 13:33 21-08-2020

Նավալնիին Գերմանիա տեղափոխելու համար հատուկ բժշկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկի օդանավակայանում

Գերմանական հատուկ բժշկական ինքնաթիռը, որը մեկնել է երկրից վերակենդանացման բաժանմունքում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին Գերմանիա տեղափոխելու համար, վայրէջք է կատարել Օմսկի օդանավակայանում, վկայում են [url=https://twitter.com/flightradar24/status/1296675866894794752]FlightRadar[/url] կայքի տվյալները: Ավելի վաղ գերմանական Bild թերթը հայտնել էր, որ ինքնաթիռը Նյուրնբերգի օդանավակայանից մեկնել է գիշերը: ԶԼՄ-ները ենթադրում են, որ Նավալնիին կտեղափոխեն Բեռլինի «Շարիտե» կլինիկա: FlightRadar ծառայության ինտերակտիվ քարտեզի տվյալների համաձայն՝ Bombardier Challenger 604 ինքնաթիռը Նյուրնբերգից մեկնել է տեղական ժամանակով ժամը 03.12-ին և տեղական ժամանակով ժամը 12.10-ին վայրէջք կատարել Օմսկի օդանավակայանում։ Թեև ինքնաթիռի ժամանմանը, Օմսկի №1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին հայտարարել է, որ առայժմ նույնիսկ հարազատների պատասխանատվության ներքո անհնար է ընդիմադիր գործչի տեղափոխումը։ «Մենք չենք կարող թույլ տալ Նավալնիի տեղափոխումը հարազատների պատասխանատվության ներքո, եթե մարդու կլինիկական ցուցումները մեզ մոտ մտավախություն են առաջացնում»,- լրագրողներին ասել է նա: Պատասխանելով հարցին, թե տեղափոխման դեպքում ինչ կարող է պատահել ընդդիմադիր գործչին, բժիշկն ասել է, որ «ամեն ինչ, նույնիսկ ամենացավալին»։ Նրա խոսքով՝ եթե հիվանդի վիճակը կայուն գնահատվեր, նրանք տեղափոխման հարցում առարկություն չէին ունենա։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/21/1162716/]Հիշեցնենք[/url], որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրենք պատրաստ են բուժօգնություն ցույց տալ նաև գերմանական հիվանդանոցներում, սակայն դրա համար դիմում պետք է ստացվի Ռուսաստանից:

Նմանատիպ նյութեր