ՌԴ կառավարության Ту-214 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկի օդնավակայանում
ՌԴ կառավարության Ту-214 օդանավը Օմսկի օդնավակայանից անմիջապես թռիչքից հետո արտակարգ արգելակում է կիրառել և վերադարձել օդնավակայան: Այս մասին իր Twitter-ում գրառում է կատարել «Комсомольская правда»-ի թղթակից Ելենա Կրիվյակինան:
Ըստ նրա՝ օդաչուների մոտ հայտնվել է բաց դռան առկայության մասին նախազգուշացում, ինչից հետո օդանավի անձնակազմը որոշում է ընդունել վերադառնալ օդանավակայան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավում գտնվել են ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը, և «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմը:
Պատվիրակությունը Մոսկվա է մեկնել մեկ այլ օդանավով: