Թեհրանի օդանավակայանում վայրէջք է կատարել աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը
Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել աշխարհի ամենամեծ ուղևորատար Airbus A380 ինքնաթիռը, փոխանցում է IRNA գործակալությունը:
Ինքնաթիռը, որում եղել է 260 ուղևոր, պատկանում է Արաբական Միացյալ Էմիրությունների ավիաընկերություններից մեկին:
Այսպիսով, Թեհրանը դարձավ աշխարհում 42-րդ երկիրը, որտեղ Airbus A380-ը վայրէջք կատարեց:
Airbus A380-ը EADS եվրոպական ավիաշինարարական կոնցեռնի արտադրության աշխարհի ամենախոշոր ուղևորատար ինքնաթիռն է իր չափսերով և ուղևորատարությամբ: Այն ստեղծվել է Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի և Հյուսիսային Ամերիկայի խոշոր օդանավակայանները կապող միջմայրցամաքային ավիաուղիները սպասարկելու համար: Կոմերցիոն շահագործման է հանձնվել 2007 թվականի աշնանը: Օդանավը կարող է մեկ թռիչքով հաղթահարել մինչև 15,400 կմ-ը: