211652_close_icon
views-count4279 դիտում article-date 21:04 14-08-2020

Խաբիբ Նուրմագոմեդով. Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղան ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում կարծիք է հայտնել այն մասին, թե որ թիմերը կհասնեն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչ, հայտնում է Armsport.am-ը: «Շատ բարդ է, անհասկանալի է, թե ով ինչ մարզավիճակում է: ՊՍԺ-ն 4-5 ամիս չէր խաղացել, իսկ «Ատալանտան» անընդհատ խաղում էր, բայց առաջ անցավ ՊՍԺ-ն: Այսօր խաղալու են «Բարսելոնան» և «Բավարիան», նույնպես անհասկանալի է, թե ով կհաղթի: Կարծում եմ՝ եզրափակչում միմյանց հետ կմրցեն «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ը»,- ասել է Նուրմագոմեդովը: Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 14-ին: Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին: Քառորդ եզրափակչի մյուս խաղում միմյանց հետ կմրցեն «Լիոնն» ու «Մանչեսթեր Սիթին»: Այդ հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 14-ին:

Նմանատիպ նյութեր