Չեմպիոնների լիգայի 2018/19-ում գնդակի տիրապետման առաջատարները եղել են «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը»
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի հաշվետվությունը:
Այնտեղ մասնավորապես նշվում է, որ գնդակին տիրապետելու կարևորությունը նվազել է:
Օրինակ, գնդակին տիրապետելու ցուցանիշով թոփ-10-ում տեղ չեն գտել մրցաշարի եզրափակչի մասնակիցները՝ «Տոտենհեմն» ու «Լիվերպուլ»՝ 11-րդ և 12-րդ տեղեր, 51 և 50% համապատասխանաբար:
Վարկանիշը գլխավորել են «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը». նրանք գնդակին տիրապետել են խաղային ժամանակի 60%-ը: