211652_close_icon
views-count11770 դիտում article-date 01:55 02-11-2016

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթին» տապալեց «Բարսելոնային», «Ատլետիկոն», ՊՍԺ-ն և «Արսենալը» վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» փառահեղ հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ: Կատալոնացիները առաջինը բացեցին հաշիվը` աչքի ընկավ Լիոնել Մեսին, դրանից հետո բաց թողեցին հաշիվը կրկնապատկելու մի շարք հնարավորություններ: Այնուհետև «Մանչեսթեր Սիթին» օգտվեց Սերխիո Ռոբերտոյի սխալից և հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում Գվարդիոլայի սաները արդեն մեծ առավելություն ունեին, ինչն էլ արտահայտվեց երկու գոլով. Կևին Դե Բրյույնեն և Գյունդողանը հաղթանակ բերեցին թիմին` 3:1: Հրաշալի և բարձրակարգ հանդիպում, որը արդարացրեց իր կարգավիճակը, իսկ Գվարդիոլան վրեժխնդիր եղավ 0:4 հաշվով պարտության համար: Ընդհանրապես, օրվա գրեթե բոլոր հանդիպումները բացառիկ դրամատիկ ընթացք ունեցան: «Արսենալը» հաղթեց «Լուդոգորեցին», թեպետ պարտվում էր 0:2 հաշվով, ՊՍԺ-ն և «Ատլետիկոն» հանդիպման ավելացված ժամանակում կարողացան հաղթել «Բազելին» և «Ռոստովին»: Ընդ որում, «Բազել»-ՊՍԺ խաղում գրանցվեց ֆանտաստիկ գեղեցկության երկու գոլ: [b]Չեմպիոնների լիգա, Խմբային փուլ, 4-րդ տուր [/b] [b]A խումբ [/b]«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 2:3 Ջոնաթան Կաֆու, 12, Կլաուդիու Կասերու, 15 – Գրանիտ Ջակա, 20, Օլիվյե Ժիրու, 42, Մեսութ Օզիլ, 88 «Բազել» (Շվեյցարիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 1:2 Լուկա Զուֆի, 76 – Բլեզ Մատյուիդի, 43, Թոմաս Մունյե, 90 [b]B խումբ [/b]«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)՝ 1:0 Էդուարդո Սալվիո, 45+2 (11մ) «Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 1:1 Ռիկարդո Կուարեժմա, 79 (11մ) – Մարեկ Համշիկ, 82 [b]C խումբ [/b]«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 3:1 Իլկայ Գյունդոգան, 39, 74, Կևին դե Բրույնե, 51 – Լիոնել Մեսի, 21 «Բորուսիա Մ.» (Գերմանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 1:1 Լարս Շտինդլ, 32 – Մուսա Դեմբելե, 76 (11մ) [b]D խումբ [/b]ՊՍՎ (Հոլանդիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:2 Սանտյագո Արիաս, 14 – Ռոբերտ Լևանդովսկի, 34 (11մ), 74 «Աթլետիկո» (Իսպանիա) - «Ռոստով» (Ռուսաստան)՝ 2:1 Անտուան Գրիզման, 28, 90+4 – Սերդար Ազմուն, 30
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր